Հեղինակների ուղեցույց

Բլոգը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանդես գալ մեր էջերում իրենց հեղինակային նյութերով և հոդվածներով:

Խոսքը գրագետ հայերենով և վեբ ոլորտին վերաբերվող նորությունների, դիտարկումների, վերլուծությունների, կամ էլ պարզապես անձնական փորձը ներկայացնելու մասին է:

Հեղինակի կարգավիճակ ստանալու համար նախ դուք պետք է գրանցվեք մեր համակարգում:

Թույլ տվեք նաև տեղեկացնել, որ մինչև մեր բլոգի էջերում հայտնվելը Ձեր հոդվածները գուցեև խմբագրման և սրբագրման կարիք ունենան, այնպես որ բոլոր հոդվածների հրապարակումը կձգձգվի ոչ ավելի, քան 2-3 օր: Բոլոր դեպքերում, խնդրում եմ հրապարակման ներկայացնել Ձեր հոդվածի ստուգված և վերջնական տարբերակը:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ բլոգն ունի հատուկ ուղղվածություն՝ վեբ կայքերի կատարելագործում:

Կգնահատվեն և կհաստատվեն միայն այն նյութերը, որոնք որևէ առնչություն ունեն վեբ ոլորտի, որոնող համակարգերի, կայքերի, բլոգինգի, սոցիալական մեդիայի և հարակից թեմաների հետ:

Ձեր հոդվածն իր նշանակությամբ և բովանդակությամբ պետք է համապատասխանի մեր բլոգի հիմնական բաժիններից մեկնումեկին: Ծայրահեղ դեպքում, եթե հոդվածը վեբ ոլորտի մասին է, սակայն դուք դժվարանում եք ընտրել վերջինիս համապատասխանող բաժինը, դուք կարող եք այն տեղադրել «Տարբեր բնույթի հոդվածների» բաժնում:

e-Armenians.com վեբ-բլոգում е-Բլոգերների տեղադրած գրառումների հեղինակային իրավունքները պատկանում են հոդվածի հեղինակներին և արտահայտում են նրանց տեսակետը և պարտադիր չէ, որ համընկնեն կայքի ղեկավարների կարծիքի հետ:

Այնպես որ, խնդրում եմ Ձեր մտքերը և տեսակետները ներկայացնելիս լինել հնարավորինս ազատ և անկաշկանդ, իհարկե, հիշելով, որ այն հասու է դառնալու հայալեզու ինտերնետային հանրությանը:

Խնդրում եմ հաստատման չներկայացնել այնպիսի նյութեր, որոնք նախկինում հրապարակվել են ինտերնետային այլ աղբյուրներում՝ անկախ այն հանգամանքից, թե ով է եղել այդ գրառման հեղինակը: Ուղարկեք միայն Ձեր սեփական հոդվածները, որոնք մինչև մեր բլոգում ներկայացնելն այլ կայքերում երբևէ չեն հրապարակվել:

Վերջում, թույլ տվեք հիշեցնել, որ հաստատման կարող են արժանանալ ՄԻԱՅՆ՝

  • ՀԱՅԵՐԵՆՈՎ շարադրված հոդվածները.
  • UNICODE կոդավորմամբ հոդվածներ.
  • ԳՐԱԳԵՏ, ԱՌԱՆՑ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐԻ և ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐԻ հոդվածները:

Յուրաքանչյուր անգամ, երբ հոդվածը պարունակում է մեջբերումներ են այլ աղբյուրներից, ապա պետք է նշվի այդ աղբյուրներն՝ իրենց համապատասխան հղումներով։

Առաջարկում եմ ընթերցել նաև բլոգրառման մյուս առավելությունների վերաբերյալ իմ գրառումը։

Ցանկացած հարցի վերաբերյալ խնդրում եմ գրել ինձ:

Էջը թարմացվել է՝ 28.08.2011