Արի ծանոթանանք

Ողջույն, ես Արթուրն եմ։ e-Armenians.com կայքը ստեղծել եմ ես, սկզբից զուտ ժամանցային, հետո, աստիճանաբար, ավելի լուրջ ձգտումներից ելնելով: Ինքս պատասխանատու եմ նաև կայքի կառավարման և բովանդակության համար։ ՍԱԿԱՅՆ ես ամեն ջանք գործադրելու եմ, որ սա լինի ոչ թե անձնական գրառումների բլոգ, այլ՝ փոխշահավետ գործընկերության, օգտակար շփման և արդյունավետ համագործակցության հարթակ, որտեղ մեկս մյուսից կսովորենք նոր գիտելիքներ ու հմտություններ։

Կայքի ստեղծման նպատակը

Կայքի ստեղծման գաղափարը եղել է և կմնա վեբ կայքերի որոնողական ու սոցիալական օպտիմալացման, առաջխաղացման, ինչպես նաև բարձորակ կայքեր և բլոգներ ստեղծելու վերաբերյալ հայալեզու նյութեր ստեղծելը։

Կայքի նպատակն է նաև ձեզանից սովորելը և սովորեցնելը, գիտելիքների և փորձի փոխանակումը, կատարելագործվելը։

Կփորձեմ այս բլոգի միջոցով հայ այցելուներին ու կայքից օգտվող մեր հայրենակիցներին հնարավորինս օգտակար լինել։ Ամեն ինչ կանեմ, որ կայքի որակը և բովանդակությունը դուր գան բոլորին։

Նպատակս է առաջին հերթին օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր նոր են մուտք գործել վեբկայքերի, և, ընդհանուր առմամբ, ինտերնետ ոլորտ։ Կաշխատեմ ստեղծել իմ պես մտածող հայերի ինտերնետային համայնք, ովքեր օգնության ձեռք կմեկնեն մեկմեկու, իսկ շփման միջոցով՝ նաև կայքի մյուս բոլոր այցելուներին։

Ես ողջունում եմ ճիշտ համագործակցությունը, կայուն և փոխշահավետ գործընկերությունը և մերժում կեղծիքը, հեղինակային իրավունքների ոտնահարումը, առավել ևս՝ պարզունակ գրագողությունը։

e-Armenians.com-ը չի ֆինանսավորվում որևէ երրորդ կազմակերպության կողմից և բոլոր առումներով անկախ է։

Ինչո՞ւ e-armenians և ինչո՞ւ բլոգ

«e-armenians» անվանումն ընտրել եմ որպես «electronic Armenians»-ի կարճ տարբերակ։

Որպես կայքի տեսակ, կանգ եմ առել բլոգի վրա, քանի որ բլոգը ստեղծագործ մարդկանց շփվելու ամենապրոակտիվ մեթոդներից մեկն է, եթե ոչ առաջինը։

Ընդհանուր առմամբ, բլոգը վերջին տասնամյակում մեծ հեղինակություն վայելած ինտերնետային ինտերակտիվ հանգույց է, որի բովանդակության ձևավորմանն անմիջականորեն մասնակցում են այդ բլոգից բոլոր օգտվողները՝ ինչպես բլոգերները (գրառումներ կատարողներ ու հոդվածներ ներկայացնողներ), այնպես էլ կայքի մյուս այցելուները (ովքեր կարող են հանդես գալ որպես մեկնաբանողներ)։

Այլ կերպ ասած, բլոգն ինքնադրսևորման «օնլայն» տարբերակ է, երբ Ձեր գրառումները մատչելի են դառնում ողջ ինտերնետային հանրությանը: Գրում եք դուք՝ ընթերցում ու իրենց կարծիքներն ու տպավորություններն են թողնում բոլորը։

Կայքից օգտվող յուրաքանչյուր այցելու կարող է գրանցվել մեր համակարգում, բացել իր անձնական հաշիվը և իր կողմից ընտրած ծածկանվան (username) ներքո դառնալ մեր բլոգերներից մեկը՝ մեկնաբանելով բլոգի այլ անդամների գրառումները, ինչպես նաև հրապարակել իր սեփական մտքերը։ Իհարկե, նախընտրելի կլինի, եթե դուք ներկայանաք Ձեր իսկական անունով։

Սակայն, մինչև գրանցվելը, հոգաչափ գոհ կլինեմ, եթե ծանոթանաք կայքից օգտվելու պայմաններին ու կանոններին։ «Նորեկների» համար ստեղծել եմ նաև հարց ու պատասխանի բաժինը։

Ինչո՞ւ WordPress

Տարիներ շարունակ կայքը հիմնված է եղել «ոչ վորդպրեսային» հզոր բլոգ-հարթակի վրա։ Սակայն որոշեցի անցնել վորդպրեսին, որն ավելի արագ է զարգանում և ինտեգրվում սոցիալական ցանցերի հետ, քան այն ծրագիրը, որից օգտվում էի մինչև 2011-ի մայիսի 1-ը։

Բլոգը մինչ օրս ստացել է տարբեր ձևավորումներ։ Ներկա տարբերակը հիմնված է Thesis Theme Framework-ի վրա, որը վորդպրեսային հզոր թեմա է՝ իր բազմաթիվ առավելություններով։ Կայքի բաղկացուցիչ մաս կազմող հայկական կայքադարանը ստեղծել եմ PLD վեբ ծրագրի հիման վրա։

e-armenians.com-ը հնարավորություններիս ու ազատ ժամանակիս շրջանակներում դարձրել եմ պարզ և հեշտ ընթեռնելի, այնուամենայնիվ, կայքն օժտված է ակնհայտ և թաքնված հզոր հնարավորություններով։

Ինչո՞ւ բաժանորդագրվել այս բլոգին

Բաժանորդագրությունը Ձեզ թույլ է տալիս էլ. նամակով տեղեկանալ բլոգում հրապարակված վերջին գրառումների մասին և այցելել մեր կայքը միայն Ձեզ հետաքրքրող գրառման վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում։

Ձեր էլ. հասցեն անհասանելի կմնա բլոգի մյուս անդամներին և երրորդ կողմերին։ Ես ատում եմ սփամը և երաշխավորում եմ, որ Ձեր էլ. փոստի հասցեն մեր բլոգի միջոցով չի տրամադրվի հայտնի և անհայտ սփամերներին։

Բլոգում հրապարակված հոդվածներին և գրառումների վերաբերյալ էլ. ծանուցումներ ստանալու համար պարզապես մուտքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն և սեղմեք «Բաժանորդագրվել» կոճակը։

Թույլ տվեք տեղեկացնել, որ մինչ այժմ մեր լրահոսին բաժանորդագրվել են 0 ընթերցող։

Բաժանորդագրվեք հենց հիմա և մնացեք կապի մեջ։

Ձեր Email-ը

Ինձ և այս կայքը կարող եք գտնել նաև հետևյալ ցանցերում

Ֆեյսբուք – http://www.facebook.com/earmenians (չմոռանաք լայքել և միանալ իմ ֆեյսբուքյան համակիրներին )

Թվիտեր – http://www.twitter.com/earmenians (չմոռանաք հետևել և միանալ իմ 752 հետևորդներին)

Գուգլ+ – http://gplus.to/earmenians (չմոռանաք ավելացնել Ձեր օղակներից մեկում)

Հարցեր լինելու դեպքում գրեք ազատորեն։

Էջը թարմացվել է՝ 27.11.2011