Փետրվար 2012

Օրվա սոց. ցանցային խոսքը #65

Հեղինակ՝ Artur  ·  29-02-2012 (Թարմացվել է՝ 29-02-12)

Բաժին՝ Այսօրվա խոսքը

սոց ցանցեր

Օրերս The Wall Street Journal-ը հրապարակեց այս տարվա հունվար ամսվա ընթացքում մարդկանց կողմից սոցիալական ցանցերին տրամադրած միջին ժամանակը:

Առաջատարը ֆեյսբուքն է՝ 405 րոպե:

Թվիտերում հունվար ամսին մարդիկ միջինն անցկացրել են 21 րոպե, իսկ գուգլ+ ցանցում՝ 3 րոպե:

Հ.Գ. Իհարկե, կան մարդիկ, ովքեր ֆեյսբուքում ամեն օր են անցկացնում 405 րոպե կամ ավելի: :)

սոց. ցանցերում անցկացված ժամանակը

Աղբյուր՝ WSJ

2 կարծիքԴո՞ւք ինչ կասեք

Ձեր կայքն ու ձեր մոտիվացիաները

Հեղինակ՝ Artur  ·  29-02-2012 (Թարմացվել է՝ 29-02-12)

Բաժին՝ Վերլուծական

շարժառիթներ

Մեր առօրյա կյանքը հիմնված է մոտիվացիաների վրա: Կա՞ շարժառիթ, ուրեմն կա նաև քո առջև դրված նպատակին հասնելուն ուղղված գործողություններ: Չեղար մոտիվացված՝ գործերդ առաջ չեն գնա:

Նույնը գործում է նաև մեր վեբ-գործերում: Այստեղ ևս ամեն ինչ կանխորոշում են շարժառիթները: Մենք ինչ-ինչ մոտիվացիաներից ելնելով բացում ենք կայք կամ բլոգ: Ներդնում ենք ժամանակ ու ջանքեր: Եվ հարց է ծագում՝ վեբ-ոլորտը մեր կյանքի մի մասը դարձնելն արդարացվա՞ծ է:

Տեսեք, թե ինչ է կատարվում մեր շուրջբոլորը՝ օրեցօր թեժացող մրցակցություն, իսկ որոշ տեղեր՝ իսկական գոյամարտ: Ձեզանից ոչ քչերն ունեն ինքնահաստատվելու, եկամտաբեր գործ գտնելու և կայուն ապագա ստեղծելու խնդիր: Մենք բոլորս ենք ցանկանում ապրել ավելի երջանիկ, և սա բնական է: Այդ դեպքում ինչո՞վ է ձեր վեբ-ակտիվությունը նպաստում հիմնական այս նպատակին հասնելուն:

Ես ձեզանից չեմ ակնկալում որևէ կոնկրետ պատասխան, քանի որ «երջանիկ զգալու» կամ «վաղվա օրվա» մեր տեսլականներում մեզանից յուրաքանչյուրն ունի իր նշաձողը: Դրա փոխարեն, ես կներկայացնեմ, թե ինձ ի՞նչ է տալիս այս բլոգը (առավել ևս, որ վերջերս շատերն են սկսել հետաքրքրվել այս հարցով) և կառաջարկեմ, որպեսզի նույն հարցերի շուրջ խորհեք ինքներդ:

Հուսով եմ, որ ծանոթանալով «իմ մոտիվացիոն պրոֆիլին», դուք ինքներդ ձեզ համար կստեղծեք նման մի բան: Եվ հավատացեք, որ այսպիսի «վարժությունը» ձեզ կօգնի վերջնականապես հասկանալու՝ արժի՞ ժամեր, օրեր ու տարիներ ծախսել ձեր վեբ-ներկայության վրա, և, եթե այո, ապա արդյոք ձեր վեբ-գործունեությունը համապատասխանո՞ւմ է ձեր շարժառիթներին:
[ շարունակել կարդալ… ]

4 կարծիքԴո՞ւք ինչ կասեք

Տարբեր վիջեթներով sidebar-եր՝ տարբեր էջերում

Հեղինակ՝ Artur  ·  27-02-2012 (Թարմացվել է՝ 27-02-12)

Բաժին՝ Վեբ դիզայն

կողմնային սյունակ (sidebar)

Այս գրառումը կհետաքրքրի սեփական (stand-alone) վորդպրես-բլոգգերներին, ովքեր ցանկանում են «շեղվել» կայքէջի շաբլոն ձևավորումից և բլոգի կողմնային սյունակները (sidebar) հարմարեցնել իրենց նախասիրություններին:

Եվ այսօր մենք միասին կտեսնենք, թե ինչպես տարբեր էջերում ցուցադրել տարբեր վիջեթներ:

Բոլորդ էլ տեղյակ եք, որ վիջեթների դասական տեղը կողմնային սյունակն է (sidebar): Իհարկե, կախված թեմայից և պլագիններից, կարող են լինել նաև էջի գլխադիր (header) և ամենաստորին (footer) մասերի վիջեթներ:

Այս բլոգը բազմաթիվ այլ բլոգներից տարբերվում է նաև իր sidebar-ով: Երևի նկատել եք, որ գլխավոր, գրառումների և բաժինների էջում ներկայացված են տարբեր sidbar-ներ: Օրինակ, շքամուտքի աջ կողմնային սյունակում դուք չեք տեսնի «Թարմ գրառումները», որն առկա է առանձին գրառումների (նաև՝ այս) էջում:

Սակայն, բազմաթիվ բլոգներ առաջինից մինչև վերջին էջն ունեն նույն վիջեթները պարունակող նույն sidabar-ը: Ցանկանո՞ւմ եք այդպես չլինի, ուրեմն շարունակեք ընթերցել:
[ շարունակել կարդալ… ]

7 կարծիքԴո՞ւք ինչ կասեք

խելացի մուլատուհի

Թող ինձ ներեն բոլոր տղամարդիկ, բայց Pew Research Center-ի կողմից ավելի քան 2000 չափահասների շրջանում անցկացված հետազոտության արդյունքը հենց այսպիսին է՝ ֆեյսբուքում, լինքդինում և մյուս ցանցերում կանայք ավելի հաշվենկատ են և իրենց ավելի մտածված են պահում, քան տղամարդիկ: Մասնավորապես, կանայք, անկախ տարիքից, սոց. ցանցերում ավելի հաճախ իրենց դրսևորում են որպես հասուն և պատասխանատու չափահասներ, իսկ տղամարդիկ՝ որպես իմպուլսիվ և շուտ բռնկվող դեռահասներ:

Այս հետազոտությամբ բացահայտվել են նաև այլ, ոչ պակաս հետաքրքիր միջսեռային տարբերություններ: Ահա դրանցից մի քանիսը:
[ շարունակել կարդալ… ]

4 կարծիքԴո՞ւք ինչ կասեք

Տիպիկ հայկական բլոգ

Հեղինակ՝ Artur  ·  24-02-2012 (Թարմացվել է՝ 23-02-12)

Բաժին՝ Վերլուծական

գնահատում

Այսօր հերթական ուրբաթն է, առջևում շաբաթ-կիրակի է, և ես ցանկանում եմ բոլոր բլոգերներին մտածելու առիթ տալ:

Անունն ինչ ուզում եք դրեք, թեկուզ՝ «սև գրառում»: Բայց ինքս հաստատ նպատակադրված չեմ ձեզանից մեկնումեկին կամ ինչ-որ մեկի բլոգը «սևացնել»: Խնդրում եմ՝ այս գրառումս չանձնականացնել:

Ընդհակառակը, միակ ցանկությունս այն է, որ կարողանամ ազդել (լավ իմաստով, իհարկե): Որ ձեր մեջ հարցեր արթնացնեմ ու ձեզ դուրս մղեմ քարացած կարծրատիպերից ու շաբլոններից:

Դե ինչ, պատրա՞ստ եք լսել ճշմարտությունը: Նախօրոք եմ ասում՝ նեղանալ չլինի:
[ շարունակել կարդալ… ]

17 կարծիքԴո՞ւք ինչ կասեք